Այսօր 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Սողոմոնի կղզիների մոտակայքում։ Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տեմոտու արեւելյան նահանգի վարչական կենտրոն Լատա քաղաքից 200 կիլոմետր դեպի արեւմուտք։ Երկրաշարժի օջախը տեղակայված է եղել 10 կիլոմետր խորության վրա։
Ներկա պահի դրությամբ երկրաշարժի հետեւանքով ցունամիի, ավերածությունների կամ տուժածների մասին հաղորդագրություններ չկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սողոմոնի կղզիները 10 խոշոր եւ բազմաթիվ փոքրիկ կղզիներից բաղկացած կղզիախումբ է Խաղաղ օվկիանոսի հարավ-արեւմտյան մասում, Պապուա Նոր Գվինեայից ոչ հեռու։ Կղզիներն ունեն ավելի քան 520 հազար բնակիչ։





























