Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան արտակարգ դրություն է հայտարարել կապված Կոտոպոհայի հրաբխի մեծ ակտիվության հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ Էկվադորի իշխանությունները ավելի վաղ հայտարարել ին անվտանգության սպառնալիքի մասին։ Արտակարգ դրության հայտարարությունը թույլ կտա իշխանություններին մոբիլիզացնել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ եւ այլ ռեսուրսներ՝ հրաբխի հետեւանքները վերացնելու համար։
400 մարդու տարհանել են։ Օդի աղտոտվածության հետեւանքով տեղի բնակիչները սկսել են դիմակներ կրել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Կոտոպոհային գտնվում է երկրի մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա։ Օգոստոսի 14-ին ավելի քան 5 հազար մետր բարձրության մոխիր է ժայթքել։ Կոտոպոհային աշխարհում ամենավտանգավոր ակտիվ հրաբուխներից է, քանի որ շատ մոտ է գտնվում բնակավայրերին։





























