Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 16-ին, ժամը 19.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Տեղեր գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2107» մակնիշի 34 QU 537 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Խ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվել հանդամասում (մոտ 10 մ.):

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: Տուժածներ չկան: