Սաուդյան Արաբիայում վերջին երկու ամիսներին 413 մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» խմբավորման կառույցների գործունեությանն առնչություն ունենալու կասկածանքով:

413 անձանց մեջ 19 ազգությունների ներկայացուցիչներ կան: Նրանց մեծ մասը ձերբակալվել են սոցիալական ցանցերում մարդկանց ԻՊ-ին հավաքագրելու փորձերի համար, հաղորդում է «Ալ Ջազիրա» թերթը: