Իսպանիայում 4 մարդ է մահացել ցլերով վազքի ժամանակ վնասվածք ստանալու հետեւանքով:

Օգոստոսի 14-ին Բլանկայի (Մուրսիա) մունիցիպալիտետում ցլի հարվածից 55-ամյա տղամարդ է մահացել: Օգոստոսի 15-ին նմանատիպ հանգամանքներում երկու մարդ է մահացել Պենյաֆել (Կաստիլիա ի Լեոն) եւ Մուսերոս (Վալենսիա) մունիցիպալիտետներում:

Վերջին զոհը 18-ամյա տղա է, ով մահացել է օգոստոսի 16-ին, Լերինում,  որովայնին ուղղված ցլի հարվածից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այսպիսով, հուլիսի սկզբից զոհերի թիվը հասել է 8-ի: