Կորեայի Հանրապետությունն ու ԱՄՆ-ը սկսել են այս տարվա ընթացքում խոշորագույն զորավարժություններն են անցկացնում, որոնք ուղղված են Հյուսիսային Կորեայի հարձակման դեպքում համատեղ գործողությունների մշակմանը: Ինչպես հաղորդել է Կորեայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարարությունը, դրան մոտ 80 հազար զինվորական է մասնակցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Զորավարժությունները տեղի են ունենում կորեական թերակղզում լարվածության մեծացման ֆոնին, որի պատճառը վերջերս հակահետիոտնային ականների պայթյունն էր ապառազմականացված գոտում, ինչի հետեւանքով երկու հարավկորեացի զինվորական լուրջ վնասվածքներ էր ստացել: Պհենյանը հերքել էր օգոստոսի 4-ի պատահարի մեջ իր մեղավորությունը: Իսկ Սեուլը որպես առաջին քայլ վերականգնել էր ԿԺԴՀ-ին ուղղված քարոզչական հաղորդումները և խոստացել լրացուցիչ միջոցներ ձեռք առնել, ներառյալ` զորավարժությունները:
Փհենյանը խոստացել է դրան պատասխանել «անողոք հարվածներով»:





























