Ադրբեջանի բանակում կադրային վերադասավորումներ են տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար, նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարևչության պետ է նշանակվել գնդապետ Ֆուադ Մամեդովը:

Վարչության նախկին պետ գեներալ-մայոր Գ. Գարաեւը ազատվել է պաշտոնից եւ նշանակվել Զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ: