Ամերիկյան Օհայո նահանգում 45-ամյա ուսուցիչ Ջեյմս Յանգը (James Young) մահացել է Cedar Point զվարճանքի այգում ամերիկյան բլուրների վագոնիկներից մեկի հարվածից: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով South China Morning Post-ին:
Նախնական տեղեկությունների համաձայն, ատրակցիոնի վրա պտտվելիս տղամարդը ձեռքից ցած է գցել հեռախոսն ու դրամապանակը: Իր իրերը գտնելու համար ուսուցիչը անցել է պաշտպանական ցանցի վրայով եւ այդ պահին 92 կմ/ժամ արագությամբ ընթացող վագոնիկը հարվածել է նրան:
Տղամարդը տեղում մահացել է: Ատրակցիոնի այլ այցելուներ չեն տուժել:





























