ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 17-ին, կազմել է 478.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.42 դրամ (նվազել է 2.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 747.84 դրամ (աճել է 1.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.30 դրամ (նվազել է 0,07 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 239.01 դրամ, ոսկին՝ 17,187.84 դրամ, պլատինը՝ 15,324.19 դրամ:
Օգոստոսի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:





























