ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւանում «Էյֆել» ժամացույցի խանութների ցանցի սեփականատեր, 40-ամյա Գեւորգ Մկրտչյանի մահվան դեպքի առթիվ։
2015թ.-ի օգոստոսի 16-ին` ժամը 07:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորքի Այգիներ թիվ 282 ա հասցեում ինքնասպան է եղել իր որդին:
Դեպքի վայրի զննությամբ նշված բակային տարածքում հայտնաբերվել է 1975թ. ծնված Գ. Մկրտչյանի դին` գլխի ճակատային հատվածում անհարթ եզրերով լայնաբացված վերքի ձեւով վնասվածքով:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 40-ամյա տղամարդու մահվան հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։





























