Թայլանդի մայրաքաղաքում պայթյունի զոհերի թիվը հասել է 27-ի, զոհերի թվում մի քանի օտարերկրացիներ կան։

Բանգկոկի ոստիկանական հոսպիտալում, ուր տեղափոխում են տուժածներին, հայտնել են, թե տուժածների մեծ մասը զբոսաշջիկներ են Չինաստանից։ Կիոդո գործակալության տվյալներով, պայթյունից վիրավորների մեջ նաեւ Ճապոնիայի քաղաքացիներ կան։

Պայթյունը որոտացել է Բանգկոկի այն հատվածում, որտեղ ուխտավոները աղոթում են հինդուիստական Էրովան աստծուն։ Պայթյունի վայրն այժմ շրջափակված է զինված ուժերով, փակ են բոլոր հարակից կայարանները։