ՌԴ գլխավոր դատախազությունը կազմակերպել է «թեժ գիծ» Ռուսաստանի տարածք արգելված արտադրանք ապօրինի ներկրելու եւ իրացնելու փաստերով քաղաքացիներից բողոքներ ընդունելու համար։

«Անբարեխիղճ մատակարարներն այդ ապրանքները ներմուծում են առանց դրանց որակի վերահսկման, փոխադրման եւ պահպանման պայմաններին հետեւելու, ինչը կարող է վտանգավոր լինել քաղաքացիների առողջության համար։ Քաղաքացիների իրավունքների զանգվածային խախտումները կանխելու համար Գլխավոր դատախազությունը կազմակերպել է «թեժ գիծ»` Ռուսաստանի տարածք արգելված արտադրանք ապօրինի ներկրելու եւ իրացնելու փաստերով քաղաքացիներից բողոքներ ընդունելու համար»,– գերատեսչության հայտարարությունը մեջբերում է РИА Новости–ն։

Նման խախտումների մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում են զանգահարել 8 (985) 169-75-74; 8 (985) 169-75-77 հեռախոսահամարներով։