«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 34-ամյա Վահան Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2004 թ. հունվարի 10-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով: