ԱՄՆ ռազմածովային ուժերի Ծովային հետեւակային կորպուսի բուլղարական ստորաբաժանումը «Եվրոպայում անվտանգության ապահովման նախաձեռնության» (European Reassurance Initiative) շրջանակում տանկեր եւ հրետանի կստանա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Military Times-ին:
Բուլղարիա են ուղարկվել 4 «Աբրամս» տանկեր, 3 ինքնագնաց հրետանի եւ 6 թեթեւ զրահապատ մարտական հետախուզական մեքենաներ:
Առաջիկա հանգստյան օրերին զինտեխնիկան կհասնի բուլղարական Նովո Սելո ուսումնավարժական կենտրոն, որտեղ ներկայում շուրջ 160 ամերիկացի զինծառայող կա:





























