ՀԿԵ ղեկավար Վլադիմիր Յակունինը Կալինինգրադի ընտրական հանձնաժողով է հանձնել Դաշնության խորհրդի ընտրություններում առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Այս մասին հաղորդում է ТАСС–ը`վկայակոչելով Կալինինգրադի ղեկավարի ԺՊ–ի մամուլի քարտուղար Լարիսա Պոլյակովային։
Նրա խոսքով` այժմ ստուգվում է փաստաթղթերի համապատասխանությունը օրենքի պահանջներին։
Նախօրեին հայտնի էր դարձել, որ ՀԿԵ տնօրեն Վլադիմիր Յակունինը դարձել է Կալինինգրադի մարզից սենատորի հիմնական թեկնածուն։ Նրա թեկնածությունն առաջադրել է «Եդինայա Ռոսիայի» թեկնածու, մարզի ղեկավարի ԺՊ Նիկոլայ Ցուկանովը։
Ավելի ուշ ՀԿԵ–ն հայտարարել էր, որ Յակունինը կարող է հրաժարվել է ընկերության տնօրենի պաշտոնից։




























