Վրաստանի ՆԳՆ վարչության եւ Եկամուտների ծառայության աշխատակիցները «Սադախլո» մաքսային հսկիչ անցակետում Հայաստանի քաղաքացու մեքենայի սրահը խուզարկելիս «Վալտեր» համակարգի ատրճանակ եւ 10 փամփուշտ են հայտնաբերել, հաղորդում է Վրաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: 

Քննությունը պարզել է, որ մեղադրյալը անօրինական կերպով հրազեն է փոխադրել  Վրաստան: Օրինապահ մարմինները ձերբակալվածի մեքենայի սրահից հանել են հրազենը եւ փամփուշտները որպես փաստական ապացույց, ասվում է տեսչության հաղորդագրության մեջ, հաղորդում է Sputnik Грузия-ն:

Հայաստանի քաղաքացի Ֆրունզիկ Ա-ն, 1947 թվի ծնված, ընդունում է իր մեղքը: Նրան սպառնում է հինգից ութ տարվա ազատազրկում: