Մոսկվայում 83 տարեկան հասակում մահացել է հայտնի գրող, սցենարիստ ու ռեժիսոր Էֆրաիմ Սեվելան: Նրա իսկական անունը Եֆիմ Դրաբկին է, ով ծնվել է 1928 թվականին Բոբրույսկում: 1971-ին նա ԽՍՀՄ-ից արտագաղթել է Իսրայել, այնուհետեւ ապրել է ԱՄՆ-ում, Լոնդոնում, Արեւմտյան Բեռլինում, Փարիզում, սիկ 1991-ին աշխատել է Ռուսաստանում եւ Ուկրաինայում:
Սեվելան հայտնի է որպես «Կանգնեցրեք ինքնաթիռը, ես իջնում եմ», «Մամա», «Տղամարդկային խոսակցություն ռուսական բաղնիքում», «Եբրայերեն խոսող թութակը» գրքերի հեղինակ:



























