Թուրքիայի արեւելյան Վան նահանգում 3,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որը բնակչության մեջ խուճապի ալիք է բարձրացրել։

Թուրքական Yenisafak պարբերականի փոխանցմամբ՝  օգոստոսի 23-ի երեկոյան 2,7 մագնիտուդով երկրաշարժից հետո օգոստոսի առավոտյան, 09։27-ի սահմաններում 3,9 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ է գրանցվել։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Վանա լճի հատակին՝ 5 կմ խորության տակ։

Թեեւ երկրաշարժի հետեւանքով որեւէ ավերածություն չի եղել, բնակչության շրջանում կարճատեւ խուճապի ալիք է բարձրացել։