Associated Press գործակալությունը դատի է տվել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային  բյուրոյին, որը գործակալության անունից կեղծ հաղորդագրություն էր տարածել։

Associated Press-ի տեղեկություններով՝ ՀԴԲ-ն 2014թ. կեղծ հաղորդագրության հղում էր ուղարկել 15-ամյա մի տղայի, որին կասկածում էին Վաշինգթոնի նահանգում դպրոց պայթեցնելու մտադրություն ունենալու մեջ։ Այդ հղումը թույլ էր տվել քննիչներին վարակել կասկածյալի համակարգիչը լրտեսական ծրագրերով։

Գործակալությունը ՀԴԲ-ից պահանջել էր տեղեկություն տրամադրել այդ կեղծ հաղորդագրության ստեղծման մասին, ինչպես նաեւ հաշվետվություն ներկայացնել, թե քանի անգամ է գերատեսչությունը գործակալության անունից նման քայլերի դիմել։ Մերժում ստանալուց հետո լրագրողները դիմել են դատարան,  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։