Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է բրիտանական VICE NEWS հեռուստաընկերության լրագրողներին։

Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝  բրիտանական VICE NEWS հեռուստաընկերության լրագրողները այցել են Դիարբեքիր՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, որի ընթացքում ոստիկանությունը հետապնդել է նրանց եւ ձերբակալել 2 լրագրողներին եւ նրանց թարգմանչին։

Նշենք, որ ավելի վաղ Դիարբեքիրի ոստիկանները ձերբակալել էին հոլանդացի լրագրողի, ում մեղադրում էին ահաբեկչական կազմակերպության (PKK) Օգտին քարոզչություն անելու մեջ, սակայն դատարանը նրան անմեղ էր ճանաչել։