Եվրամիությունը մտահոգված է Թուրքիայում Koza-Ipek հոլդինգի ընկերություններում անցկացվող խուզարկություններով եւ ահաբեկչության մեջ մեղադրանքով՝ Vice News հեռուստալիքի լրագրողների ձերբակալություններով, հայտարարել է Մայա Կոսյանչիչը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք մտահոգված ենք ոչ միայն այն գործողություններով, որոնք առավոտյան իրականացվել էն Koza-Ipek հոլդինգի հետ առնչություն ունեցող ընկերություններում ՝ ահաբեկչության ֆինանսավորման կասկածով, այլեւ Թուրքիայի Vice News հեռուստաալիքի լրագրողների ձերբակալություններով՝ ահաբեկչության մեղադրանքով»,- ասել է ճեպազրույցում լրագրողներին Կոսյանչիչը:
Նրա խոսքով ՝ «ԵՄ –ն հիշեցնում է, որ կարեւոր է պահպանել անմեղության կանխավարկածը եւ ցանկացած ենթադրյալ իրավախախտման թափանցիկ ու անկախ հետաքննության իրավունքը՝ դատապարտյալների իրավունքների ամբողջական պահպանումով»:
«Ցանկացած երկիր, որը բանակցում է ԵՄ –ին անդամակցելու համար, պետք է երաշխավորի մարդու իրավունքների՝այդ թվում խոսքի ազատության պահպանումը ՝ Մարդու իրավունքների մասին Եվրոպական հռչակագրի համապատասխան»,- հայտարարել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ NTV հեռուստաալիքը հայտել է, որ Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում՝ Koza-Ipek խոշոր հոլդինգի 30 ընկերություններում, այդ թվում լրատվաիջոցներում: Խուզարկություն է անցնում նաեւ հոլդինգի սեփականատիրոջ՝ Ակըն Իպեկի տանը, Անկարայում:





























