Իլոն  Մասկի ընկերության Tesla X առաջին էլեկտրական ամենագնացը Ֆրիմոնտի գործարանի հոսքագծից դուրս կգա ու վաճառքի կդրվի սեպտեմբերի 29-ին:

Մասկը թվիթերում հայտնել է, որ Tesla X նոր ինովացիոն ավտոմեքենան 5 տոկոսով թանկ կլինի գոյություն ունեցող Model S սեդանից,  ինչը բացատրվում է  մեծ չափերով ու կոնստրուկցիայի բարդությունով, հայտնում է Gazeta -ն:

Հատուկ տարբերակների (Signature series) գները ավելի բարձր կլինեն: