Skoda ընկերությունը ներկայացրել է Rapid լիֆթբեքի նոր՝ ավելի սպորտային տարեբակը, որը տարբերվում է արտաքինի եւ սրահի նոր ձեւավորմամբ: Monte Carlo-ի պրեմիերան կայանալու է Ֆրանկֆուրտի ավտոսրահում:

Նորույթի հետեւի դռների ապակիները մգեցված են, այն նաեւ առջեւի քսենոնային լուսարձակներ ունի: Skoda Rapid Monte Carlo-ն առաջարկվելու է 16 կամ 17 մատնաչափանոց ալյումինե անվահեծերով:

Ըստ Motor-ի, սրահում փոխվել են ղեկն ու նստատեղերը. դրանք ավելի սպորտային են դարձել:

Սպասվում է, որ Monte Carlo մոդիֆիկացիան հասանելի կլինի մոդելի ցանկացած շարժիչով: Ռուսաստանում այն առաջարկվում է 90 եւ 110 ձիաուժ հզորությամբ 1.6 լիտրանոց շարժիչով, ինչպես նաեւ 125 ուժանոց 1.4 լիտր ծավալով տուրբոշարժիչով:

Skoda Rapid Monte Carlo-ի եվրոպական վաճառքը մեկնարկելու է նոյեմբերին: Նորույթի գինն առայժմ չի հրապարակվում: