Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը ներկայացրել է Սիրիզա արմատական ձախակողմյան կոալիցիայի նախընտրական քարոզարշավի ծրագիրը։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Ծրագրում նոր քաղաքական գաղափարներ չկան, բայց շեշտվում է աշխատատեղեր բացելու եւ կոռուպցիայի դեմ պայքարելու կետը։
Ցիպրասի խոսքով՝ ծրագիրը բաղկացած է 10 առանցքային կետերից եւ ուղղված է կոշտ տնտեսման քաղաքականությունից դուրս գալու եւ վարկերի կրճատման համար սոցիալ-տնտեսական պայմաններ ստեղծելուն։
Ցիպրասը նաեւ հայտնել է, որ բանկային համակարգի վերակապիտալիզացումը կավարտվի 2016թ. հունվարի 1-ին։





























