Porsche ընկերությունը ներկայացրել է 911 Carrera ռեսթայլինգային սփորթքարը, որը ստացել է եռալիտր վեցցիլինդրանի «թվին –տուրբո» շարժիչ ՝ նախկին «աթմոսֆերնիկի» փոխարեն: Մոդելի հրապարակային շնորհանդեսը կլիննի Ֆրանկֆուրտի ավտոսալոնում:
FOTON ARMENIA ավտոսրահն առաջարկում է FOTON TUNLAND պիկապ ամենագնացներ` մատչելի գներով: Պիկապը համալրված է Mitsubishi ընկերության 2,4 լիտր ծավալով բենզինային շարժիչով: 100 կմ-ին ծախսում է 7,9 լիտր բենզին: Պիկապն առաջարկվում է՝ 4 եւ 2 դռներով, 4x4 եւ 2x4 տարբերակներով:
Սրահի հասցեն՝ Արտաշատի խճուղի 101/2՝ Երեւան-Մասիս խճուղու խաչմերուկի հարեւանությամբ:
Հեռ.համարներ` 010 49-19-90 ; 091 49-19-90
Բազային տարբերակում նոր շարժիչը բացում է 370 ձիաուժ ու 450 Նմ պտույտ, իսկ Carrera S տարբերակում դրա հզորությունը հասնում է 420 ձիաուժի ու 500 Նմ-ի: Այսպիսով, սփորթքարի երկու մոդիֆիկացիաների հզորությունը բարձրացել է 20 ձիաուժով ու 60 Նմ –ով: Տրանսմիսիաներն են յոթաստիճանանոց «մեխանիկա» կամ յոթդիապազոնային PDK «ռոբոտ» ՝ երկու ամրակցումներով:
Ստանդարտային կուպեն, որը հագեցած է ռոբոտիզացված տուփով ու Sport Chrono Package օպցիոնալ փաթեթով, ունակ է կանգնած տեղից 100 կմ արագություն բացել 4.2 վայրկյանում ՝ ինչը 1.2 վայրկյանով ավելի արագ է նախորդից: S վերսիան ՝ այդ նույն սարքավորումով, բացում է 100կմ/ժ արագություն 3.9 վայրկյանում / 0.2 վայրկյանով ավելի արագ /: Առավելագույն արագությունը հավասար է ժամում 308 կմ-ի, հայտնում է Motor-ը:
Սփորթքարի սալոնում տեղադրված է ղեկային անիվ ՝ ուժային ծրագրի աշխատանքային չորս ռեժիմով ՝ Normal, Sport, Sport Plus եւ Individual: «Ռոբոտով» տարբերակում կա նաեւ«Sport Response Button», կոճակ, որը սեղմելու դեպքում «համակարգն ընտրում է օպտիմալ փոխանցումը ու կիրառում է ուժային ծրագրի անհրաժեշտ կարգավորումները ՝ 20 վայրկյանում առավելագույն արագություն ապահովելու համար»:
Վառելիքի ծախսը խառը ցիկլում հավասար է հարյուր կիլոմետրում 7.7 լիտրի, ինչը 12 տոկոսով քիչ է մինչռեսթայլինգային մոդելից: Սփորթքարը ստացել է նոր կլանիչներ, նաեւ PASM մեխատրոնային շասսի, որն առաջին անգամ է մտել մոդելի ստանդարտ սարքավորումների ցանկ:
Porsche 911 Carrera ստացել է նաեւ արդիականցված լուսարձակներ, առաջնային մեկ այլ բամփեր, ձեւափոխված հետեւի լուսարձակներ ու նոր դիզայնի անվասկավառակներ: բացի դրանից սփորթքարը ձեռք է բերել մուլտիմեդիայի «զգալիորեն բարելավված» կոմպլեքս ՝ յոթդյույմանոց սենսորային էկրանով ու Apple CarPlay ծրագրային աջակցությամբ:

































