Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն վերընտրվել է իշխող Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Աբեի թեկնածությունը հաստատվել է ավտոմատ կերպով, քանի որ այդ պաշտոնին այլ հավակնողներ չկային:
Ակնկալվում էր, որ կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարում վարչապետի մրցակիցը կդառնա ԼԴԿ պատգամավոր Սեյկո Նոդան: Սակայն նա հրաժարվել է մասնակցել ընտրություններին: Նրա որոշման պատճառների մասին ոչինչ չեն հայտնում:





























