Դատարանը մեղադրել է մեքսիկացի չորս պաշտոնյաների՝ թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի փախուստին աջակցելու համար, գրում է Gazeta-ն վկայակոչելով Milenio -ն:
Մեղադրյալները գտնվում են խիստ ռեժիմի բանտում: Քննչության տվյալներով ՝ նրանք Գուսմանի փախուստից հետո գործի չեն դրել տեղեկացման արտակարգ համակարգերը, չնայած ունեցել են նման հնարավորություն:
Ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ Սինալոա թմրակարտելի առաջնորդի գործով յոթ պաշտոնյա է ձերբակալված է:





























