Տաջիկստանի գլխավոր դատախազությունը ՔՕ 4 հոդվածներով քրեական գործ է հարուցել պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Աբդուհալիմ Նազարզոդի եւ ՊՆ գնդապետ Ջունայդոլլո Ումարովի դեմ։
Նազարզոդին եւ Ումարովի հանդեպ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության, պետական դավաճանության, ծայրահեղական խմբավորում ձեւավորելու եւ դիվերսիայի մասին հոդվածների հատկանիշներով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Քննչական մարմինների տվյալներով՝ Ումարովն ու Նազարզոդը սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած զինված հարձակումների կազմակերպիչներն են։
Այս պահին Նազարզոդն ու նրա զինված համախոհները թաքնվում են Ռամիթի կրճում։





























