Հայաստանում այս տարվա սկզբից մեղվի խայթոցից մահվան 2 դեպք է գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:
«Ապարանից հիվանդ էին բերել, որը հիվանդանոցում մահացավ: Երկրորդ դեպքն էլ երեկ էր: Որպես կանոն՝ օրգանիզմը չի ընդունում մեղվի թույնը, ինչն էլ մահվան է հանգեցնում»,- ասաց գլխավոր թունաբանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտակա այգիներում մեղվի խայթոցից 60-ամյա տղամարդ էր մահացել եւ ընկել ձորը: Քանաքեռավանի գյուղապետը մեզ հետ զրույցում պատմել էր, որ տղամարդը երեւանցի էր, գյուղի մոտակա այգիներ էր գնացել մասուր հավաքելու նպատակով:





























