Տավուշի մարզում հակառակորդի գնդակոծությունների հասցրած վնասները ճշտելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

Նա հայտնեց, որ հանձնաժողովն այս պահին ուսումնասիրություններ է կատարում սահմանամերձ գյուղերում, որոնք օրեր առաջ գնդակոծվել են հակառակորդի կողմից:

«Մարզպետարանը միջոցներ չունի՝ փոխհատուցելու տուժած քաղաքացիներին: Երբ ուսումնասիրությունների վերջնական արդյունքները կունենանք, կդիմենք կառավարությանը»,- ասաց մարզպետը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից մի քանի օր շարունակ հակառակորդը պարբերաբար գնդակոծել է հայկական գյուղերը: Ըստ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ մարզի սահմանամերձ 20 գյուղեր այս կամ այն չափով եղել են կրակի տակ: