Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքական ոչ մի ուժ չի առաջարկել փոխել Սահմանադրությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով մամուլի տեղեկությունները, թե ԼՂՀ-ում նույնպես Սահմանադրական բարեփոխումներ են լինելու:
Նրա խոսքով՝ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին ոչ ոք առ այսօր պաշտոնական որեւէ հայտարարություն չի արել:
«Եթե լինի նման հայտարարություն, այդ ժամանակ կարող ենք մեկնաբանել»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ ըստ «Իրատես de facto» թերթի՝ Արցախի իշխանությունները պատրաստվում են առաջիկայում հանդես գալ Սահմանադրական բարեփոխումների մասին հայտարարությամբ:





























