5,9 մագնիդուտով երկրաշարժ է եղել Աֆղանստանի տարածքում ՝ չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Ղազախստանի կրթության նախարարության սեյսմոլոգիական փորձնական մեթոդային արշավախմբին:

Երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 10-ին ՝ Ալմա Աթայի ժամանակով ժամը 3.03 –ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ղազախստանի Ալմա Աթա քաղաքից 890 կմ դեպի հարավ արեւմուտք ՝ Աֆղանստանի տարածքում:

Ստորգետնյա ցնցումների խորությունը կազմում է 90 կմ: МSК-64 սանդղակով նկատելիության մասին տեղեկություններ չկան: