Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսական լուրջ խնդիրներ ունեցող Աշոտ Աղաբաբյանը տեղյակ չէ, որ իրեն առաջիկայում մի քանի տոնավաճառներ են տրամադրելու:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Աղաբաբյանը, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե քաղաքական վերնախավը որոշել է փրկել իրեն՝ տրամադրելով մայրաքաղաքի մի քանի տոնավաճռները, մասնավորապես ասաց. «Ես տեղյակ չեմ այդ մասին, բայց լավ կլիներ՝ եթե տային: Գոնե ստադիոնն էդպես կփրկեի»:
Պատգամավորը նշեց, որ «Հրազդան» տոնավաճառը գործում է, բայց ոչ ամբողջությամբ: Ինչ վերաբերում է ստադիոնին, Աղաբաբյանը հայտնեց, որ չի բացառվում բաժնետոմսերի մի մասը վաճառքը հանի, քանի որ սպասարկող անձնակազմը սակավաթիվ է եւ դժվար է ամբողջ տարածքը պահպանելը:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր. «Գալուստ Սահակյանի աներձագին փրկելու ծրագիր է մշակվում: Քաղաքական վերնախավը որոշել է, որ Երեւան քաղաքի մի քանի տոնավաճառներ պետք է տրամադրվեն Աղաբաբյանին՝ «Հրազդան» տոնավաճառի վիճակը բարելավելու համար»:




























