Հայ-ադրբեջանական սահմանին եւ ԼՂՀ-ի հետ շփման գծում լարվածությունը պահպանվում է։ Այս մասին սեպտեմբերի 10-ին կայացած կառավարության նիստում հայտարարեց նախկին փոխարտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող որեւէ հարց լուծել։ ՀԱՊԿ-ը պետք է միջամտեր, ինչ-որ բան աներ, քանի որ գնդակոծվում էր Հայաստանի Տավուշի մարզը։ «Այսօր ո՛չ Ռուսաստանը, ո՛չ որեւէ երրորդ երկիր Կովկասում երկրորդ ճակատ չի բացի։ Անգամ Թուրքիան չի գնա այդ քայլին։ Քանի որ Սիրիայում պատերազմ է, իսկ երկրորդ պատերազմն այսօր Եվրոպայում է»,- նշեց Նավասարդյանը՝ նկատի ունենալով միգրացիոն ճգնաժամը Եվրոպա ներթափանցող իսլամիստ զինյալներին։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Թուրքիայի դերի մեծացման հնարավորությանը՝ դիվանագետը ընդգծեց. «Թուրքիայի դերը երբեք չի մեծանա Մինսկի խմբում, դա նրան ոչ ոք թույլ չի տա»։





























