Դեպի Եվրոպա ներգաղթյալների հոսքը չի հանգեցնի հայ ներգաղթյալների վտարմանը։ Այս մասին սեպտեմբերի 10-ին  կայացած կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՏԱԿԻՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։

Հարցին, թե եվրոպական իշխանությունները չեն վտարի արդյոք Հայաստանից ներգաղթած միգրանտներին, Եգանյանը պատասխանեց, որ քաղաքացիության եւ ապաստանի մասին խնդրանքները դիտարկվում են անհատական կարգով եւ կապ չունեն ներգաղթյալների հոսքի հետ։ «Այդ պատճառով ներգաղթյալները չպետք է ազդեն Հայաստանի քաղաքացիների վրա»,- հայտարարեց Եգանյանը։