Թուրքիայի արեւմտյան առափնյա շրջանում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը (EMSC), գրում է ՏԱՍՍ-ը։
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիր քաղաքից (Զմյուռնիա) 88 կմ հյուսիս-արեւմուտք։ Ստորգետնյա ցնցումների օջախը ընկած է 15 կմ խորության վրա։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։





























