Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում կայացրել է 30 վարչական որոշում  2.45 մլն.դր գումարով եւ հաշվարկվել է 1556.6 հազ. դրամ բնությանը պատճառված վնաս: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես, անտառների վերահսկողության բաժնի կողմից  «Հայանտառ ՊՈԱԿ»-ի     Սեւքարի ա/տ ստուգման արդյունքում  հայտնաբերվել է ապօրինի հատված 47 ծառ , ինչի համար հաշվարկվել է 1033 000 դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:

Ապօրինի ձկնորսության համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60 հազար դրամ ընդհանուր գումարով 2 վարչական որոշում եւ հաշվարկվել է 2 հազ. դրամ գումարի բնությանը պատճառված վնաս: Ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձ տուգանվել է 30 հազ. դրամ գումարով: Առգրավված կարաս տեսակի ձուկը եւ խեցգետինը կենդանի վիճակում  բաց է թողնվել լիճ: Վայոց ձորում ապօրինի    ձկնորսության համար 1 ֆիզիկական անձ տուգանվել է 30 .հազ. դրամով:

Բացի այդ բնությանը պատճառված վնասի համար Երեւանում կայացվել է 600 հազ. դրամ գումարի 5 վարչական տուգանքի որոշում  եւ հաշվարկվել է 189.6 հազ. դրամ գումարի բնությանը պատճառված վնաս: Արարատում 2 կազմակերպություններում ստուգումների  արդյունքում արձանագրված  խախտումների համար կայացվել է 200 հազ. դրամ գումարի 2 վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտում կազմվել է 150 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում: Լոռիում «Լեռ եւ ջուր» ՍՊԸ ստուգման արդյունքում կայացվել է 100 հազ. դրամ գումարի 1 վարչական որոշում: Վայոց ձորում կայացվել է 150 հազ. դրամ գումարի 1 վարչական որոշում: Սյունիքում 2 կազմակերպություններում ստուգումների արդյունքում կայացվել է 250 հազ. դրամ  ընդհանուր գումարի 2 վարչական որոշում:

Հողերի պահպանության ոլորտում, Կոտայքում «Գետամեջի ԹՏՖ» ՍՊԸ ստուգման արդյունքում հայտնաբերված հողի աղտոտման համար կայացվել է 150 հազ. դրամ գումարի  1 վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 330 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Ընդհանուր առմամբ, բնապահպանության պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված  ժամանակահատվածում մուտք է եղել 1.68մլն. դրամ: