Սեպտեմբերի սկզբին սահմանին տեղի ունեցած լարվածությունը նախորդներից տարբերվում էր, քանի որ հակառակորդը փոխել էր օգտագործվող զինատեսակը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով՝ մինչեւ այս նման զինատեսակ չի օգտագործվել եւ սա արդեն խաղի կանոն է դարձել ադրբեջանցիների համար:

«Մի բան պարզ է՝ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքական զարգացումների հետ ուղիղ կապ ունի: Հետեւաբար, միամտություն է ակնկալել, որ Ադրբեջանի ներքին անհանդուրժողականության դեպքում սահմանին անհանդուրժողականությունը չի աճի»,-ասաց Կարեն Բեքարյանը:

ՀԿ նախագահը կարծում է, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են նաեւ միջազգային կառույցները, որոնք փորձում են համահարթեցնել ամեն ինչ, մինչդեռ իրենք էլ պետք է պատասխանատվություն ստանձնեն: