Գյուղատնտեսության նախարարությունը պայմանավորվել է վերամշակող եւ արտահանող ընկերությունների հետ Դարակերտի բնակիչների վարունգի բերքը մթերելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, որն այսօր անձամբ մեկնել էր Դարակերտ եւ հանդիպել բողոքող գյուղացիների հետ:
«Այդ ընկերություններն իրենց ներկայացուցիչներին կուղարկեն Դարակերտ՝ պարզելու համար, թե մթերքի որ մասը կարելի է վերամշակել, որը արտահանել: Դրանից հետո սկսվի գործընթացը եւ վարունգի բերքը կմթերվի»,- ասաց փոխնախարարը:
Նա հայտնեց, որ գյուղացիներին տեղեր են հատկացվելու նաեւ գյուղատնտեսական շուկաներում:
Հիշեցնենք, որ դարակերտցիները սեպտեմբերի 11-ին բողոքի ակցիա էին կազմակերպել եւ պահանջում էին գյուղնախարարությունից պայմաններ ստեղծել, որ կարողանան իրացնել վարունգի բերքը:




























