Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհավորում է հայաստանյան մարզական հասարակայնությանը Սինգապուրում անցկացված Առաջին պատանեկան Օլիմպիական խաղերում հայ մարզիկների հաջող ելույթների եւ 4 մեդալ նվաճելու կապակցությամբ:
«Համոզված ենք, որ ծանրորդներ Սմբատ Մարգարյանի, Գոռ Մինասյանի, ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանի եւ ձյուդոիստ Դավիթ Ղազարյանի հաջողությունները մեծ խթան կհանդիսանան հայկական սպորտի զարգացման եւ օլիմպիական բարձունքների նվաճման ճանապարհին:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր պատանի մարզիկներին ու նրանց մարզիչներին, հատկապես` Դավիթ Ղազարյանի հորն ու մարզչին` Սամբոյի աշխարհի եւ եվրոպայի հնգակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Ղազարյանին, ով մեծ ավանդ ունի Հայաստանում, մասնավորապես Վանաձորում սամբո մարզաձեւի զարգացման եւ տարածման գործում:
Դավիթ Ղազարյանի հաջողությունը փաստում է, որ հայկական սամբոյի` ավանդույթներ ունեցող դպորցը ունակ է կադրեր պատրաստել նաեւ ձյուդոյի համար»,- ասված է Սամբոյի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:


























