Օգոստոսի 20-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի սալջարդ վնասվածքով բուժօգնության է դիմել 28-ամյա Արա Ս.-ն:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդել է, որ կնոջ մայրը` 45-ամյա Աղունիկ Հ.-ն, տանը, վիճաբանության ժամանակ, որդու` 15-ամյա Ժորա Հ.-ի եւ դստեր` 22-ամյա Ռիմա Հ.-ի հետ ծեծի են ենթարկել իրեն, իսկ Ռիմա Հ.-ն ապակյա տարայով հարվածել է գլխին եւ պատճառել նշված վնասվածքը:

Արա Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: