Օգոստոսի 21-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս բերման են ենթարկել 28-ամյա Արամայիս Բ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ օգոստոսի 20-ին, ժամը 02.30-ի սահմաններում, 21-ամյա Գարեն Ս.-ի հետ դռան կախովի փականը կտրելով համագյուղացու` 60-ամյա Յուրիկ Գ.-ի անասնագոմից գողացել են 6 ոչխար` պատճառելով 300.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Գարեն Ս.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն:




























