Արցախի Հանրապետության 207 համայնքներում վաղը՝ սեպտեմբերի 13-ին, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
NEWS.am-ը ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ 144 համայնքներում գրանցվել է համայնքի ղեկավարի 240 թեկնածու, որոնցից 126-ը՝ (52,5%-ը) գործող համայնքի ղեկավարներն են: Թեկնածուների մեծ մասը` 231 մարդ (96,3 %-ը), արական սեռի ներկայացուցիչներ են:
200 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար գրանցված թեկնածուների թիվը 1241 է: 200 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար գրանցված թեկնածուների թիվը 1241 է:
Քաղաքապետի ընտրություններ են նաեւ Ստեփանակերտում, գրանցված թեկնածուներն են գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ «Արցախի կոմունիստ» թերթի խմբագիր Արիս Գրիգորյանը:
Նշենք, որ Արցախում ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 94 հազար 241 ընտրող:





























