Air India հնդկական ավիափոխադրողը ավելորդ քաշի պատճառով կարող է չվերթներից հեռացնել 125 բորտուղեկցորդների։ Այս մասին հայտնում է PTI-ն՝ վկայակոչելով ընկերությունում իր աղբյուրները։

Անցյալ տարի ընկերությունը ավելորդ քաշ ունեցող 600 աշխատակիցների նիհարելու հնարավորություն էր տվել՝ աշխատանքը շարունակելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ գործող չափանիշների՝ տղամարդկանց համար նորմալ քաշ է համարվում մարմնի զանգվածի ինդեքսի 18-25 ցուցանիշը, իսկ կանանց համար՝ 18-22-ը։ Բժիշկները պարբերաբար ստուգում են անձնակազմի անդամների քաշը եւ գիրացած աշխատակիցներին 3 ամիս ժամանակ են տալիս նիհարելու համար։