Վուդուականների գերագույն առաջնորդ Մաքս Գեսներ Բովուարը մահացել է 79 տարեկանում, հայտնում է Reuters-ը: Նա մահացել է Հաիթիի մայրաքաղաք Պորտ Օ Պրենսում:
Մահվան պատճառները չեն հայտնում: HPN Haiti –ն նշում է, որ վերջին ժամանակներս առաջնորդի առողջական վիճակը վատանում էր, հայտնում է Lenta-ն:
Մաքս Գեսներ Բովուարը ծնվել է 1936 թ. օգոստոսի 25-ին: 1958 թ ՝ ավարտելով Նյու յորքի քոլեջը, որտեղ նա քիմիա էր ուսումնասիրում, նա շարունակել է ուսումը ֆրանսիական Սորբոնում: Ստանալով կենսաքիմիկոսի մասնագիտություն, Բովուարը վերադարձել է ԱՄՆ ու սկսել ղեկավարել ստերոիդների մետաբոլիզմի սինթեզի հետազոտողների խումբը ՝ Cornell Medical Center-ում:
1973 թ. իր հոր մահից հետո, նա ստիպված է եղել վերադառնալ Հաիթի, որտեղ դարձել է վուդուի հոգեւորական: 2008 թ. նա վուդուի գերագույն առաջնորդներից առաջինն էր, որ ստացավ «Ազգային Աթի» կոչումը:





























