Հարավային Կորեայում դիզայներ Jang WooSeok-ը առավոտյան սուրճի սովորական գավաթը վերածել է ռոմանտիկ ապրումների: Նա բաժակ է ստեղծել, որի կափարիշը դեմքի ստորին հատվածի տեսք ունի: Դա թույլ է տալիս սուրճի յուրաքանչյուր կումի ժամանակ համբույրի տպավորություն ստանալ:

Բաժակի «շրթունքների» ձեւը շատ նման է երիտասարդ ու բարետես մարդու շուրթերի, ինչը կարելի է օգտագործել սելֆիի համար:

Դեռեւս «համբույրների բաժակը» կոնցեպտի փուլում է, հնարավոր է՝ մոտ ժամանակներս դրանով հետաքրքրվեն խոշոր սրճարանները, հաղորդում է Kedem-ը: