Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սեպտեմբերի 7-ին, շինարարական ինքնաշեն բեռնատար վերելակի պոկվել, ընկնելու հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներից մեկի վիճակը բավարար է, մյուսինը ծանր՝ դրական դինամիկայով: Այս մասին NEWS.am-իմ ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել  Կարապետյանը:

«Սարգիս Ղազարյանի վիճակում գիտակցության էլեմենտներ կան, իսկ Պարույր Ստեփանյանի վիճակը բավարար է, նրա մոտ միայն բազկոսկրի կոտրվածք ուներ»,- ասաց բժիշկը:

Նշենք, որ Պարույր Ստեփանյանը գանգուղեղային տրավմա էր ստացել:

Հիշեցնենք, որ 46-ամյա Սարգիսն ու 60-ամյա Պարույրը վերելակը փորձարկելիս էին եղել, երբ գետնից մոտ 20 մետր բարձրության վրա այնպոկվել, ընկել էր:  Նրանցից մեկը հասցրել էր դուրս թռնել վերելակից, մյուսը՝ ոչ: Շինարարական վերելակը կառուցված է Երեւանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում: