Ֆրանկֆուրտում շարունակվող 66-րդ միջազգային ավտոսրահում Jaguar Land Rover-ը ներկայացրել է F-Pace նոր քրոսովերը, որն իր դիզայնով միավորում է F-Type սպորտքարի եւ C-X17 կոնցեպտի ճանաչելի գծերը։ Մեքենան կարող է ունենալ 380 ձիաուժ հզորությամբ V6 բենզինով շարժիչ կամ 180 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչ։
FOTON ARMENIA ավտոսրահն առաջարկում է միկրոավտոբուսներ՝ մատչելի գներով: Միկրոավտոբուսը համալրված է Mitsubishi ընկերության 2,4 լիտր ծավալով բենզինային շարժիչով:
Ունի օդորակիչ, տաքացուցիչ և 16 նստատեղ:
Միկրավտոբուսները հատկապես կհետաքրքրեն տուրիստների տեղափոխման ծառայություն մատուցողներին:
Սրահի հասցեն՝ Արտաշատի խճուղի 101/2՝ Երեւան-Մասիս խճուղու խաչմերուկի հարեւանությամբ:
Հեռ.համարներ 010 49-19-90 ; 091 49-19-90
Jaguar-ի նոր ամենագնացը համատեղել է F-Type սպորտքարի եւ ամենագնացի արտաքին տեսքի տարրերը՝ ընդարձակ սրահ եւ տարողունակ բեռնախցիկ։
Ընդ որում մեքենայի կոնստրուկցիան 80 տոկոսով ալյումինից է, ինչն ապահովում է միաժամանակ եւ դիմացկունություն եւ հզորություն։ V6 բենզինով շարժիչը ժամում 100 կմ արագությունը զարգացնում է 5.5 վայրկյանում, իսկ մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 250կմ/ժ, փոխանցում է Lenta-ն։






























