Porsche-ն իր պաշտոնական կայքում ցույց է տվել Porsche Mission E էլեկտրաքարի կոնցեպտը։ Ավտոմեքենան պետք է դառնա առաջին սերիական մարզական էլեկտրաքարը, քանի որ այն ունակ է մինչեւ 100 կմ/ժ բացել ընդամենը 3.5 վայրկյանում, հայտնում է Gazeta–ն։

Շարժիչի հզորությունը կազմում է 600 ձիաուժ, ինչը թույլ է տալիս զարգացնել 250 կմ/ժ առավելագույն արագություն։ Porsche –ի նոր էլեկտրաքարի ներուժը թույլ է տալիս անցնել  ավելի քան 500 կմ, սակայն նրա մարտկոցները հնարավոր է ընդամենը 15 րոպեում 80 տոկոսով լիցքավորել, ինչի շնորհիվ այն կարելի է քշել եւս 300 կմ։ Թե երբ է սկսվելու նոր էլեկտրաքարի արտադրությունը՝ դեռ հայտնի չէ։