BMW ավտոկոնցեռնի ղեկավար Հարալդ Քրյուգերին ուղեղի կաթվածի նախանշաններով հիվանդանոց են տեղափոխվել։ Քրյուգերին հիվանդանոց են տարել անմիջապես Ֆրանկֆուրտի ավտոշոուի ցուցադրությունից։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bild պարբերականը։

Քրյուգերը BWM-ի նոր մեքենաները ներկայացնելիս վայր է ընկել բեմի վրա՝ ձեռքերով սեղմելով գլուխը։

Հիմա նա հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է։ Պարբերականի տեղեկություններով՝ հնարավոր է, նրա մոտ ուղեղի կաթված են ախտորոշել։